ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ՄՈՏԻՎՆԵՐԸ ԵՎ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԱՄՊԻՐԻԶՄԻ» ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ Ա.Ա. ԲՈԳԴԱՆՈՎԻ «ԿԱՐՄԻՐ ԱՍՏՂ» ԵՎ «ԻՆԺԵՆԵՐ ՄԵՆՆԻ» ՎԵՊԵՐՈՒՄ
Հիմնաբառեր-:
կենսասոցիալական միասնություն, կոմունիստական գաղափարախոսություն, Մարսի հասարակություն, «մեռած կյանք», արյան փոխանակում, սոցիալիզմ, կազմաբանություն, գիտաֆանտաստիկ վեպ, ֆիզիոլոգիական կոլեկտիվիզմ, ուտոպիաՎերացական
Հոդվածում քննվում են Ալեքսանդր Բոգդանովի «Կարմիր աստղ» և «Ինժեներ Մեննի» վեպերում արյան փոխներարկման և «սոցիալական վամպիրիզմի» խնդիրները՝ որպես հեղինակի ուտոպիական մոդելի հիմնական տարրեր: Երկու վեպերի գործողությունները տեղի են ունենում կոմունիստական զարգացման ուղին բռնած Մարսի հասարակությունում: «Կարմիր աստղ» վեպում արյան փոխներարկումը հանդես է գալիս որպես ֆիզիկական և բարոյական միասնության խորհրդանիշ՝ որի շնորհիվ կարելի է հասնել սոցիալական ներդաշնակության, հիմնվելով ֆիզիոլոգիական փոխկախվածության և օրգանական ներգրավվածության վրա: Այս գործընթացը արտացոլում է Ա.Բոգդանովի փորձը՝ կառուցելու ապագա կոմունիստական հասարակությունը, որտեղ անհատի և կոլեկտիվի միջև օտարացում չկա: «Ինժեներ Մեննի» վեպում ի հայտ է գալիս ավելի բարդ և երկիմաստ պատկեր. ձեռք բերված փոխակերպումներին զուգահեռ, հասարակությունում մնում են հին, մակաբուծական մեխանիզմների «սոցիալական վամպիրիզմի» տարրեր, որոնք արտահայտվում են անհատների կողմից ուրիշներին որպես ռեսուրս օգտագործելու փորձերով: Այսպիսով, Ա.Բոգդանովը ցուցադրում է ոչ միայն իդեալականացված, այլև քննադատական մոտեցում ապագա հասարակության մեջ շահագործողական մոդելների լիակատար հաղթահարման հնարավորության վերաբերյալ: Վերլուծությունը ընդգծում է ֆիզիոլոգիական փոխաբերությունների կարևորությունը սոցիալական ուտոպիայի կառուցման գործում և բացահայտում է իդեալի և անցյալի մնացուկների միջև ներքին լարվածությունը: Ա.Բոգդանովի գաղափարները խորհրդային վերնախավը վերափոխեց գաղտնախորհուրդ գունավորում ստացած քաղաքական ուսմունքի: Այս ուսմունքը ենթադրում էր, որ ապագա հասարակության հիմքը կլինի ոչ միայն գաղափարական միասնությունը, այլև ֆիզիոլոգիական փոխներթափանցումը, որը արտահայտվում է խորհրդանշական «արյան եղբայրության» տեսքով:
Հղումներ
Aleksandr Aleksandrovich Bogdanov – № 2 v partii bol'shevikov i organizator donorstva krovi v SSSR // Istoriya i kul'tura Evrazii. [Ehlektronnyi resurs] – Rezhim dostupa: URL: https://dzen.ru/a/ZBHkE3M6l2W2Hc9l (data obrashcheniya: 17.05.2025).
Bogdanov A.A. Inzhener Manny: fantasticheskii roman. Petrograd: Izdanie Petrogradskogo Soveta rabochikh i krasnoarmeiskikh deputatov, 1918 (obl. 1919).- 116 pp.
Bogdanov A.A. Krasnaya zvezda (Utopiya). SPb.: T-vo khudozh. pechati, 1908.- 156 pp.
Golovanov V. V poiskakh molodoi krovi. [Ehlektronnyi resurs] – Rezhim dostupa: URL: https://habr.com/ru/articles/408203/ (data obrashcheniya: 17.05.2025).
Gor'kovskii P. Sumerki vampirov. Mify i pravda o vampirizme. M.: Eksmo, 2010. – 256 pp.
Kul'turnaya istoriya krovi // Zhurnal «Arzamas». Istoriya. Antropologiya. [Ehlektronnyi resurs] – Rezhim dostupa: URL: https://arzamas.academy/mag/727-blood (data obrashcheniya: 17.05.2025).
Matonin E.V. «Marsianskaya drama». Zvezda i smert' Aleksandra Bogdanova // Aleksandr Aleksandrovich Bogdanov. Filosofiya Rossii pervoi poloviny ХХ veka. M.: Politicheskaya ehntsiklopediya, 2021. P. 14-70.
Morozova A.Yu. «Fiziologicheskii kollektivizM» Aleksandra Bogdanova: ideya i praktika // Samarskii nauchnyi vestnik. 2020. T. 9, № 1 (30). P. 174-178.
Odesskii M.P. «Fiziologicheskii kollektivizM» A.A. Bogdanova: Nauka – politika – vampiricheskii mif // Proektnoe myshlenie stalinskoi ehpokhi. M.: RGGU, 2004. P. 7-17.
Otvoriteli krovi. Istoki teorii «Vampirskoi revolyutsii» bol'shevika Bogdanova // Zhurnal Kollegii komandovaniya Dobrkorpusa [Ehlektronnyi resurs] – Rezhim dostupa: URL: https://lll22021918.livejournal.com/32173.html (data obrashcheniya: 17.05.2025).
Sadovskii V.N. Istoriya sozdaniya, teoreticheskie osnovy i sud'ba empiriomonizma A.A.Bogdanova // Bogdanov A.A. Empiriomonizm. Stat'i po filosofii. M.: Respublika, 2003. P. 340–365.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Tadevos Tadevosyan , Meri Sahakyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.