ԳՈՒՆԱԲԱՌԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՍՈՑԻԱՏԻՎ-ԿԵՐՊԱՐԱՅԻՆ ՇԱՐՔԻ ՀԻՄՔ ՅԵ. Ի. ԶԱՄՅԱՏԻՆԻ «ՄԵՆՔ» ՎԵՊՈՒՄ
Հիմնաբառեր-:
Զամյատին, «Մենք», գունաբառ, ասոցիատիվ, կերպար, ազատություն, անազատություն, վարդագույն, կապույտ, կանաչՎերացական
Գունաբառերը Յե.Ի. Զամյատինի «Մենք» վեպի կերպարավոր խոսքի հիմքն է: Այն ուղեկցում է կերպարային իյեռարխիայի կառուցումը: Հեղինակը օգտագործում է գույների մեծ շարք, ինչը բերում է տեքստում գունային սիմվոլիակայի և զուգահեռների զանազանությանը: Հոդվածում ուշադրության կենտրոնում են վարդագույնը, կապույտը և կանաչը: Այդ գույների կիրառումը ծառայում է վեպի հիմնական 2 գաղափարների՝ ազատության և անազատության – կառուցմանը: Հերոսների արարքները, բոլոր իրադարցությունները այս կամ այն կերպ հիմնավորվում են դեպի ազատություն տենչանքով և անազատության մեջ ապրելու ստիպվածությամբ: Մենք անդրադառնում ենք գունաբառերի զանազան գոյացմանը և գործածմանը՝ լինի դա փոխաբերական գործածությունը, տարբեր բառակազմությունը, ներգրավված զանազան թեմատիկ դաշտերում և օպոզիցիաներում: Դիտարկվող գույները ունեն տարբեր բովանդակություն: Վարդագույնը խորհրդանշում է ազատություն, կանաչը՝ դավաճանություն: Կապույտը խորհրդանշությամբ ամենաբարդն է. այն կարող է խորհրդանշել և՜ ազատություն, և՜ անհանգստություն, սառնություն, դավաճանություն – հատկապես դրա որոշ՝ գորշին հարող, երանգները: Գունաբառերի բարդ իմաստավորմամբ հեղինակը կարծես ասում է մեզ բարդ ժամանակաշրջանում աշխարհի բարդության մասին: Երբ մարդու կամքից է կախված ապրել պարզ, թե սուզված երկերեսության մեջ, բարդացնելով աշխարհը անճանաչելիորեն:
Հղումներ
Apresyan Yu.D. Izbrannyye trudy, tom I: Leksicheskaya semantika. M.: Izdatel'skaya firma «Vostochnaya literatura» RAN, 1995. 472 s.
Kuk Brett. Zagadochnyy fenomen. Roman Ye.Zamyatina «My». Voprosy literatury, 2015, № 6 // https://voplit.ru/article/zagadochnyj-fenomen-roman-e-zamyatina-my/ (data obrashcheniya: 23 05.2025)
Mart'yanova N A. «Simvolicheskoye» tsvetooboznacheniy v russkoy lingvokul'ture // Filologiya i chelovek, 2013, № 4. Ss. 56-66.
Men'cheva S.I. Tsvetooboznacheniya v proizvedeniyakh Ye.I. Zamyatina: semantika, grammatika, funktsiya, 2004 // https://www.dissercat.com/content/tsvetooboznachenie-v-proizvedeniyakh-ei-zamyatina-semantika-grammatika-funktsiya (data obrashcheniya: 23.05.2025)
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Gayane Hovhannesyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.